18-րդ դարի նորաձևությունը պահանջում էր,որ տղամարդու պերճաշուք կոստյումը զարդարված լինի <<գալան>> մետաքսե ժապավեններով:Դրանք ամրացվում էին ուսերին,մեջքի մոտ և տաբատներին:Հարուստ բյուրգերներն այնքան շատ ժապավեններ սկսեցին կրել,որ ազնվականները վիրավորվեցին:Եվ այդ ժամանակ հրապարակվեց օրենք,որի համաձայն բյուրգերներն իրավունք ունեին կրելու միայն …մինչև հիսուն կտոր ժապավեն,իսկ ազնվականներն` անսահման քանակությամբ:Սարսափելի է:Հենց այս նորաձևությունից էլ մեզ մնացել է բոլորիս հայտնի <<գալանտերեա>> հասկացությունը:
понедельник, 6 февраля 2012 г.
пятница, 3 февраля 2012 г.
Մեր սիրելի ընկեր Ջինսը……
Առաջին անգամ ջինսը հայտնվեց 1850 թվին,երբ ամերիկացի ֆաբրիկանտ Լևի Ստրաուսը արևմտյան նահանգներ բրեզենտ բերեց` վրաններ պատրաստելու համար:Բայց քանի որ կաշվի դիֆիցիտ էր,այդ բրեզենտից շալվարներ կարեց,որոնք շատ հավանեցին տեղի բնակաիչները:Իսկ ինչու° կոչվեց ջինս:Բանն այն էր,որ այդ կտորը Լևի Ստրաուսը ներմուծում էր Ջենրվա նավահանգստից:Երկար ժամանակ ջինսը մնում է աշխատանքային հագուստ:Նորաձևության ուշադրությունը այն գրավեց միայն 50-ական թվականներին և կայծակնային արագությամբ այն դարձավ բոլորի համար սիրելի:Այսօր ջինսը չի պատրաստվում հանձնել իր գրաված դիրքերը:Հետաքրքիր է` ինչպիսի° տեսքով այն կնշի իր 150 ամյակը:
Подписаться на:
Сообщения (Atom)



