Եթե մարդը լավ է ծիծաղում, նշանակում է լավ մարդ է։
четверг, 15 марта 2012 г.
понедельник, 6 февраля 2012 г.
Ծանր նորաձևություն
18-րդ դարի նորաձևությունը պահանջում էր,որ տղամարդու պերճաշուք կոստյումը զարդարված լինի <<գալան>> մետաքսե ժապավեններով:Դրանք ամրացվում էին ուսերին,մեջքի մոտ և տաբատներին:Հարուստ բյուրգերներն այնքան շատ ժապավեններ սկսեցին կրել,որ ազնվականները վիրավորվեցին:Եվ այդ ժամանակ հրապարակվեց օրենք,որի համաձայն բյուրգերներն իրավունք ունեին կրելու միայն …մինչև հիսուն կտոր ժապավեն,իսկ ազնվականներն` անսահման քանակությամբ:Սարսափելի է:Հենց այս նորաձևությունից էլ մեզ մնացել է բոլորիս հայտնի <<գալանտերեա>> հասկացությունը:
пятница, 3 февраля 2012 г.
Մեր սիրելի ընկեր Ջինսը……
Առաջին անգամ ջինսը հայտնվեց 1850 թվին,երբ ամերիկացի ֆաբրիկանտ Լևի Ստրաուսը արևմտյան նահանգներ բրեզենտ բերեց` վրաններ պատրաստելու համար:Բայց քանի որ կաշվի դիֆիցիտ էր,այդ բրեզենտից շալվարներ կարեց,որոնք շատ հավանեցին տեղի բնակաիչները:Իսկ ինչու° կոչվեց ջինս:Բանն այն էր,որ այդ կտորը Լևի Ստրաուսը ներմուծում էր Ջենրվա նավահանգստից:Երկար ժամանակ ջինսը մնում է աշխատանքային հագուստ:Նորաձևության ուշադրությունը այն գրավեց միայն 50-ական թվականներին և կայծակնային արագությամբ այն դարձավ բոլորի համար սիրելի:Այսօր ջինսը չի պատրաստվում հանձնել իր գրաված դիրքերը:Հետաքրքիր է` ինչպիսի° տեսքով այն կնշի իր 150 ամյակը:суббота, 21 января 2012 г.
Ժամացույցի զարգացումը….
Առաջին ժամացույցները եղել են արևային ժամացույցները:Դրանք շատ հասարակ էին և պարզ:Ժամացույցները պատրաստված էին փայտից կամ քարից և շարժական չէին:Հետո առաջ եկան շարժական արևային ժամացույցները,որոնք պատրատված էին փայտից կամ բրոնզից:Այդ ժամացույցները հայտնաբերել են պեղումների ժամանակ:
Ժամացույցի սլաքները խոզի պոչից էին: Դրանք շատ փոքր էին և հնարավոր էր նաև պահել գրպանում:Բայց այդ ժամանակ դեռ գրպաններ չկային և ժամացույցներից մարդիկ կախում էին թելեր:Արևային ժամացույցները ունեին թերություն.օգտագործվում էին միայն դրսում և արևոտ հատվածներում:Դա,իհարկե,չափազանց անհարմար էր օգտագործելու համար:Դրանից հետո ստեղծում են ջրային ժամացույցները:Հարյուրավոր տարիներ դրանք ծառայել են մարդկանց:Ի դեպ առաջին անգամ զարթուցիչ եղել է հենց ջրային ժամացույցների վրա: Բացի ջրային ժամացույցներից,ստեղծվում են նաև ավազային ժամացույցներ:
Եվ վերջում ~ XVI դարին եղավ ևս մեկ հայտնագործություն:Ստեղծվում են ճոճանակաձև ժամացույցները և դա Գալիլեո Գալիլեի գաղափարն էր:
Շատ համահեղինակներ փորձել են բարելավել ժամացույցների տեսակները և այսօր արդեն ժամացույցը դարձել է արդիական և հասանելի բոլորի համար:
Այսօր ամենաթանկ ժամացույցը արժե 1.5 միլիոն դոլլար:Այն ամբողջովին պատված է ոսկիով,իսկ գոտին պատրաստված է կոկորդիլոսի կաշվից :
Ճստիկ և պստիկ…Աշխարհի ամենափոքր գիրքը:
Մենք բոլորս էլ սիրում ենք կարդալ,այն ազատ ժամանակ մեր լավագույն ընկերներից մեկն է: Մենք շատ բան ենք վերցնում գրքերից,կրթվում ենք,դառնում հետաքրքիր զրուցակից:Գրքերը ունենում են բազում տարբերություններ:Մեկը շատ մեծ,մյուսը այնքան ծանր,որ ընկերդ ստիպված է լինում առաջարկել իր օգնությունը,իսկ մյուսն էլ շատ գունավոր:Իսկ դուք երբևէ հետաքրքրվել եք,թե որն է աշխարհի ամենափոքր գիրքը:
Աշխարհի ամենափոքր գիրքը ֆիզիկոս Լի Իանգի և Կարենա Կավանախի գլուխգործոցն է:Չափսերը անհավանական փոքր է ` 0,07х 0,1 մմ :Պարզ է,որ գիրքն ունի բովանդակություն: Գիրքը անվանել են " Փոքրիկ Թեդը Շաղգամ քաղաքից":Այն նախատեսված է երեխաների համար:Գրքի հեղինակն է Դուգլաս Չապլինը,իսկ գաղափարը նրա եղբորն էր` Ռոբերտ Չապլիինը:Գլուգործոցը գնահատվել է 20 հազար ԱՄՆ դոլլար:Բայց դա դեռ ամենը չէ:Գիրքն ընթերցելու համար պետք է ունենալ նաև էլեկտրոնային մանրադիտակ:
воскресенье, 15 января 2012 г.
Մատանիների միջոցով ճանաչեք ինքներդ ձեզ :
Մատանի կրում են բոլորը:Մենք մատանի կարող ենք տեսնել տղաների,աղջիկների,ծերերի և մինչև անգամ երեխաների մատերին:Սակայն շատ քչերը գիտեն,որ նրանց կարող ենք ճանաչել ըստ իրենց կրած մատանիների:Եթե մատանին դուք կրում եք ճկույթին,ուրեմն դուք զգայուն եք,էմոցիոնալ,վստահում եք ձեր մտքերին և ունեք թաքնված և գեղեցիկ հոգի:Ճկույթին մատանի կրում է մեզ հայտնի Շակիրան:
Մատանին մատնեմատի վրա կրող անձինք դինամիկ են,ուրախ,մարդամոտ և շատ են սիրում զվարճանալ:Ճիշտ այնպես,ինչպես Վիկտորիա Բեքհեմը:
Մատանին միջնամատին կրող անձինք մեծ կամքի տեր են,ունեն զարմանալի ունակություններ և հասնում են այն ամենին,ինչ ցանանում են:Նրանք կարեղ են լեռներ տեղափոխել և անապատում ձմերուկ աճեցնել,կամ դառնալ հանրահայտ երգչուհի,ինչպես Բրիթնին:
Այն անձինք,ովքեր մատանին կրում են ցուցամատի վրա,նրանց կարող են բնորոշել որպես իմաստուն,արդար,հավասարակշռված անձնավորություն:Բայց նրանք երբեմն ցանկանում են չարություն անել:Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս մատանին տեղափոխել մատնեմատին և ուրախանալ,որքան կկամենաք:Ագիլերան հենց այդպես էլ անում էր:
Բթամատին մատանի կրող անձինք ունեն մի քանի ընկեր,բայց նրանց համար կարելի է անգամ կյանքը չխնայել:Ձեր ընկերների ցուցակին կարող եք ավելացնել նաև Մարիա Կերիին:
Դե ինչ…Հուսով եմ,որ այսօրվանից ավելի ուշադիր կլինեք ձեր ընկերների մատանիների նկատմամբ և առավել լավ կճանաչեք նրանց:
вторник, 10 января 2012 г.
Սնահավատություն թե ՞ ......
Աշխարհում կան շատ մարդիկ,որ հավատում են սիմվոլներին և իրերի նշանակությանը:Նրանք ընտրություն կատարելիս ոչ թե առաջնորդվում են նվերների գնով կամ չափսերով,այլ նշանակությամբ:Ուստի ես կարող եմ մի քանի խորհուրդ տալ: Խորհուրդ չի տրվում նվիրել սուր իրեր և այնպիսի իրեր,որոնք իրենցից որոշ դժվարույուններ են ներկայացնում:Հետևելով այս ամենին,նվերների ցուցակից կարող եք ջնջել դանակները,ածելիները,մկրատները և այլն:Որոշ երկրներում,ինչպես նաև Հայաստանում,չեն նվիրում նաև թաշկինակներ:Ըստ պատմվող լեգենդների,դա դժվարությունների և վշտի նշան է:Հայտնի է,որ ցանկալի նվեր չէ նաև ժամացույցը.այն կարող է բաժանման և տարանջատման հանգեցնել:Ըստ առասպելների,եթե դուք նվիրում եք դրամապանակ,պետք է դրամապանակի մեջ անպայման դրամ դրվի:Խորհուրդ չի տրվում նվիրել զարդեր,որոնք պատրաստված են մարգարիտներով,քանի որ դրանք արցունք են խորհրդանշում:
Հավատալ այս ամենին,թե ոչ,դա ձեր կամքն է:Դուք կարող եք ժխտել սնահավատությունը:
пятница, 6 января 2012 г.
Դիետա,որից օգտվում են անգամ պարուհիները ...♥
Հիմա բոլորս էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ,առողջ,սլացիկ կազմվածք:Դրա համար մենք շատ ժամանակ ենք անցկացնում,այն ինչ կարող ենք միայն ճիշտ սնվելով և առողջ ապրելակերպով հասնել մեր ցանկությանը:
ՕՐՎԱ ՃԱՇԱՑԱՆԿ
ՕՐՎԱ ՃԱՇԱՑԱՆԿ
8.00 Նախաճաշ
Կաթնաշոռ,թարմ հատապտուղներ,քիչ քանակությամբ հաց և պանիր և կանաչ թեյ:
11.00 Ճաշ
Ցածր յուղայնությամբ մածուն, մեկ հատ խնձոր,կանաչ թեյ կամ նարնջի հյութ:
14.00 Ճաշ
Բուսական ապուր,բրինձ կամ հնդկացորեն,հավի կրծքամիս կամ բանջարեղենով աղցան:
17.00 Ճաշ
Խնձոր,քիչ քանակությամբ հաց և պանիր,մեկ կտոր դառը շոկոլադ,մեկ բաժակ կանաչ թեյ:
21.00 Ճաշ
Մեկ կտոր ձուկ,աղցան բանջարեղենով,նախընտրելի է լինի կաղամբով կամ սմբուկով:
Իսկ եթե ցանկանում եք ավելի արագ հասնեք արդյունքի ,զբաղվեք սպորտով և եթե կարողանաք,երեկոյան ճաշից հրաժարվեք:
Подписаться на:
Сообщения (Atom)














