суббота, 21 января 2012 г.

Ժամացույցի զարգացումը….


Առաջին ժամացույցները եղել են արևային ժամացույցները:Դրանք շատ հասարակ էին և պարզ:Ժամացույցները պատրաստված էին փայտից կամ քարից և շարժական չէին:Հետո առաջ եկան շարժական արևային ժամացույցները,որոնք պատրատված էին փայտից կամ բրոնզից:Այդ ժամացույցները հայտնաբերել են պեղումների ժամանակ:
Ժամացույցի սլաքները խոզի պոչից էին: Դրանք շատ փոքր էին և հնարավոր էր նաև պահել գրպանում:Բայց այդ ժամանակ դեռ գրպաններ չկային և ժամացույցներից մարդիկ կախում էին թելեր:Արևային ժամացույցները ունեին թերություն.օգտագործվում էին միայն դրսում  և արևոտ հատվածներում:Դա,իհարկե,չափազանց անհարմար էր օգտագործելու համար:Դրանից հետո ստեղծում են ջրային ժամացույցները:Հարյուրավոր տարիներ դրանք ծառայել են մարդկանց:Ի դեպ առաջին անգամ զարթուցիչ եղել է հենց ջրային ժամացույցների վրա: Բացի ջրային ժամացույցներից,ստեղծվում են նաև ավազային ժամացույցներ:
Եվ վերջում ~ XVI դարին եղավ ևս մեկ հայտնագործություն:Ստեղծվում են ճոճանակաձև ժամացույցները և դա Գալիլեո Գալիլեի գաղափարն էր:
Շատ համահեղինակներ փորձել են բարելավել ժամացույցների տեսակները և  այսօր արդեն ժամացույցը դարձել է արդիական և հասանելի բոլորի համար:
Այսօր ամենաթանկ ժամացույցը արժե  1.5 միլիոն դոլլար:Այն ամբողջովին պատված է ոսկիով,իսկ գոտին պատրաստված է կոկորդիլոսի կաշվից :

Ճստիկ և պստիկ…Աշխարհի ամենափոքր գիրքը:


Մենք բոլորս էլ սիրում ենք կարդալ,այն ազատ ժամանակ մեր լավագույն ընկերներից մեկն է: Մենք շատ բան ենք վերցնում գրքերից,կրթվում ենք,դառնում հետաքրքիր զրուցակից:Գրքերը ունենում են բազում տարբերություններ:Մեկը շատ մեծ,մյուսը այնքան ծանր,որ ընկերդ ստիպված է լինում առաջարկել իր օգնությունը,իսկ մյուսն էլ շատ գունավոր:Իսկ դուք երբևէ հետաքրքրվել եք,թե որն է աշխարհի ամենափոքր գիրքը:
Աշխարհի ամենափոքր գիրքը ֆիզիկոս Լի Իանգի և Կարենա Կավանախի գլուխգործոցն է:Չափսերը անհավանական փոքր է ` 0,07х 0,1 մմ :Պարզ է,որ գիրքն ունի բովանդակություն: Գիրքը անվանել են " Փոքրիկ Թեդը Շաղգամ քաղաքից":Այն նախատեսված է երեխաների համար:Գրքի հեղինակն է Դուգլաս Չապլինը,իսկ գաղափարը նրա եղբորն էր` Ռոբերտ Չապլիինը:Գլուգործոցը գնահատվել է 20 հազար ԱՄՆ դոլլար:Բայց դա դեռ ամենը չէ:Գիրքն ընթերցելու համար պետք է ունենալ նաև էլեկտրոնային մանրադիտակ:

воскресенье, 15 января 2012 г.

Մատանիների միջոցով ճանաչեք ինքներդ ձեզ :


Մատանի կրում են բոլորը:Մենք մատանի կարող ենք տեսնել տղաների,աղջիկների,ծերերի և մինչև անգամ երեխաների մատերին:Սակայն շատ քչերը գիտեն,որ նրանց կարող ենք ճանաչել ըստ իրենց կրած մատանիների:
Եթե մատանին դուք կրում եք ճկույթին,ուրեմն դուք զգայուն եք,էմոցիոնալ,վստահում եք ձեր մտքերին և ունեք թաքնված և գեղեցիկ հոգի:Ճկույթին մատանի կրում է մեզ հայտնի Շակիրան:
Մատանին մատնեմատի վրա կրող անձինք դինամիկ են,ուրախ,մարդամոտ և շատ են սիրում զվարճանալ:Ճիշտ այնպես,ինչպես Վիկտորիա Բեքհեմը:
Մատանին միջնամատին կրող անձինք մեծ կամքի տեր են,ունեն զարմանալի ունակություններ և հասնում են այն ամենին,ինչ ցանանում  են:Նրանք կարեղ են լեռներ տեղափոխել և անապատում ձմերուկ աճեցնել,կամ դառնալ հանրահայտ երգչուհի,ինչպես Բրիթնին:
Այն անձինք,ովքեր մատանին կրում են ցուցամատի վրա,նրանց կարող են բնորոշել որպես իմաստուն,արդար,հավասարակշռված անձնավորություն:Բայց նրանք երբեմն ցանկանում են չարություն անել:Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս մատանին տեղափոխել մատնեմատին և ուրախանալ,որքան կկամենաք:Ագիլերան հենց այդպես էլ անում էր:
Բթամատին մատանի կրող անձինք ունեն մի քանի ընկեր,բայց նրանց համար կարելի է անգամ կյանքը չխնայել:Ձեր ընկերների ցուցակին կարող եք ավելացնել նաև Մարիա Կերիին:
Դե ինչ…Հուսով եմ,որ այսօրվանից ավելի ուշադիր կլինեք ձեր ընկերների մատանիների նկատմամբ և առավել լավ կճանաչեք նրանց:

вторник, 10 января 2012 г.

Սնահավատություն թե ՞ ......

Աշխարհում կան շատ մարդիկ,որ հավատում են սիմվոլներին և իրերի նշանակությանը:Նրանք ընտրություն կատարելիս ոչ թե առաջնորդվում են  նվերների գնով կամ չափսերով,այլ նշանակությամբ:Ուստի ես կարող եմ մի քանի խորհուրդ տալ:     Խորհուրդ չի տրվում նվիրել սուր իրեր և այնպիսի իրեր,որոնք իրենցից որոշ դժվարույուններ են ներկայացնում:Հետևելով այս ամենին,նվերների ցուցակից կարող եք ջնջել դանակները,ածելիները,մկրատները և այլն:Որոշ երկրներում,ինչպես նաև Հայաստանում,չեն նվիրում նաև թաշկինակներ:Ըստ պատմվող լեգենդների,դա դժվարությունների և վշտի նշան է:Հայտնի է,որ ցանկալի նվեր չէ նաև ժամացույցը.այն կարող է բաժանման և տարանջատման հանգեցնել:Ըստ առասպելների,եթե դուք նվիրում եք դրամապանակ,պետք է դրամապանակի մեջ անպայման դրամ դրվի:Խորհուրդ չի տրվում նվիրել զարդեր,որոնք պատրաստված են մարգարիտներով,քանի որ դրանք արցունք են խորհրդանշում:                                                                                   
Հավատալ այս ամենին,թե ոչ,դա ձեր կամքն է:Դուք կարող եք ժխտել սնահավատությունը:

пятница, 6 января 2012 г.

Դիետա,որից օգտվում են անգամ պարուհիները ...♥

Հիմա բոլորս էլ ցանկանում են ունենալ գեղեցիկ,առողջ,սլացիկ կազմվածք:Դրա համար մենք շատ ժամանակ ենք անցկացնում,այն ինչ կարող ենք միայն ճիշտ սնվելով և առողջ ապրելակերպով հասնել մեր ցանկությանը: 
ՕՐՎԱ ՃԱՇԱՑԱՆԿ
8.00 Նախաճաշ
Կաթնաշոռ,թարմ հատապտուղներ,քիչ քանակությամբ հաց և պանիր և կանաչ թեյ:
11.00 Ճաշ
Ցածր յուղայնությամբ մածուն, մեկ հատ խնձոր,կանաչ թեյ կամ նարնջի հյութ:
14.00 Ճաշ
Բուսական ապուր,բրինձ կամ հնդկացորեն,հավի կրծքամիս կամ բանջարեղենով աղցան:
17.00 Ճաշ
Խնձոր,քիչ քանակությամբ հաց և պանիր,մեկ կտոր դառը շոկոլադ,մեկ բաժակ կանաչ թեյ:
21.00 Ճաշ
Մեկ կտոր ձուկ,աղցան բանջարեղենով,նախընտրելի է լինի կաղամբով կամ սմբուկով:

Իսկ եթե ցանկանում եք ավելի արագ հասնեք արդյունքի ,զբաղվեք սպորտով և եթե կարողանաք,երեկոյան ճաշից հրաժարվեք:

четверг, 5 января 2012 г.

Թվերի նշանակությունը....

Նախ և առաջ ճշտեք ձեր թիվը:Օրինակ ` եթե դուք ծնվել եք 1994 թվին, 04 ամսին և օրն էլ 04,ապա գումարեք բոլոր թվերը իրար և ստացեք վեջնական արդյունքը: Այսինքն ` 1+9+9+4+0+4+0+4=31 և 3+1=4    ...Այսպիսով ստացվեց 4,դրանից հետևում է,որ ձեր թիվը 4 է...Իսկ հիմա անցնենք թվերի նշանակությանը:


1. Ձգտման և նվաճումների թիվ է:Այս թվի սեփականատերերը ունեն նվիրվածություն իրենց գործի նկատմամբ,որն էլ ապահովում է հաջողության կեսը:Թիվը խորհրդանշում է միասնություն և բազում հաղթանակներ:


2. Արտահայտում է մի շարք բևեռներ:Գիշեր ու ցերեկ,երկինք ու երկիր,սև և սպիտակ,դրական և բացասական:Այս թվի մարդիկ առանձնահատուկ են լինում:


3. Կյանքի սկիզբն է,աճը և զարգացումը,ներկան և ապագան:Այս թիվը օգնում է հաղթահարել կյանքի դժվարությունները:


4. Այս թիվը խորհրդանշում է չորս տարրերը` երկիր,կրակ,ջուր,օդ:Այս թվի սեփականատիրոջը կարելի է անվանել վստահելի անձ,սակայն նրանք նաև փոփոխական են լինում:


5. Սեփականատիրոջ մեջ հաճախ չկա ձգտում հաջողության հասնելու համար:Խորհուրդ է տրվում լինել ավելի վստահ,որպեսզի հասնեք առավելագույն արդյունքի:


6. Խորհրդանշում է ներդաշնակություն:Այս թվի կրողները կարող են հեշտությամբ լեզու գտնել 2 և 3 թվերի կրողների  հետ:Նրանք հեշտ նվաճող են և բարգավաճող:


7. Խորհրդանշում է առեղծվածը:Այս թիվը կրողները այդքան էլ շփվող չեն,բայց և ունեն վառ երևակայություն:Այս թիվը կարող է փոխել կյանքը դեպի լավը:


8. Նյութական հաջողությունների թիվ է:Կրողը հաջողակ առևտրական և գործարար կարող է լինել,քանի որ այս թիվը հաջողության և բարգավաճման թիվ է:


9. Հաջողակ թիվ է:Երկարակեցության խորհրդանիշն է:Այս թվի կրողներերը միշտ հաջողակ են լիում բոլոր բնագավառներում,լինի սեր,աշխատանք և այլն:

среда, 4 января 2012 г.

Статусы про танцы

Танец - это движение, а Движение - ЖИЗНЬ!


Танец -- это твой пульс, твое сердцебиение, твое дыхание. Это ритм твоей жизни. Это выражение во времени и в движении, в счастье, радостье, грусти и зависти.


Танцевать -- значит быть вне себя, быть больше, более могущественным, более прекрасным. Это сила, это великолепие на земле, которые ты можешь взять.


Танцевание - это радость и удовольствие. Если нет - это физкультура.


Если ты знаешь названия всех движений, которые танцуешь, то ты либо начинающий, либо танцор международного класса.


Партнёрша может научиться танцевать, но красивой она должна родиться.


***Мало выучиться танцевать: нужно ещё не забывать это делать. 

ԲԱԼԵՏ...

Բալետը դրամատիկական արվեստի տեսակ է:Շատ հաճախ բալետի հիմքում ընկած է լինում որևէ կատակերգակի կամ ողբերգակի ստեղծագործություն:Բալետի համար կարևոր նշանակություն է ունեցել մնջախաղը:                                                                                                    Բալետը պահանջում է դիմացկունություն և տոկունություն:Բալետը ծնունդ է առել Իտալիայում:Առային բալետը <<Թագուհու կատակ բալետն է>>,որի առաջնախաղը տեղի ունեցավ 1581 թվականին:Բալետը երբ էվոլուցիայի ժամանակ մոտենում է սպորտային ոճին,կորցնում է իր դրամատիկական դերը:

Պարարվեստ,պարի նշանակությունը...ՄԱՍ 1..

Պարը արվեստի առանձնահատուկ տեսակներից Է:Պարը մեծ դեղամիջոց է,որն օգնում է ազատվել բազմաթիվ հիվանդություններից և բարելավում է առողջությունը: Այն ամենահին արվեստի ձևերից մեկն է:Մ.թ.ա. պատկերում էին դեռ ծիսական պարեր:Հետո պարերը սկսեցին ձևավորվել և առավել զարգանալ կենդանիների շնորհիվ...այո,կենդանիների:Մարդիկ սկսեցին դիտարկել կենդանիներին ու թռչուններին և ստեղծեցին պարեր,կրկնօրինակելով նրանց:Օրինակ հնդիկների բիզոնի,չինացիների սիրամարգի և այլ պարեր մինչ այսօր դեռ պահպանվել են:Աստիճանաբար պարը դարձավ ծիսական արարողությունների անբաժանելի մասը:
Անցել են շատ տարիներ,աշխարհը փոխվել է,իսկ մարդիկ դեռ շարունակում են պարել:Պարը կատարյալ գործիք է հոգեթերապիայի համար:Պարել խորհուրդ է տրվում հատկապես նրանց,ովքեր իրենց ներսում վախ և անվստահություն ունեն:Պարելու համար մեզ պետք է միայն ցանկություն և լավ տրամադրություն: 

Ինչ նվիրել ......նրան ♥

Սիրելիիդ համար նվեր ընտրելն, անկասկած, հաճելի հոգսերից է. սակայն ինչպես գտնել այնպիսի նվեր, որը և՛ կուրախացնի նրան, և՛ օգտակար կլինի, և՛ հարմար կլինի քո գրպանին: Առաջարկում եմ մի քանի տարբերակներ...


1.Ուշադիր եղիր՝ ինչի մասին է խոսում նա, ինչ է ուզում ու ինչ է փնտրում վերջերս: Գուցե որևէ սկավառակ կամ գիրք է նրան հարկավոր կամ վաղուց փնտրում է իր սիրելի վերնաշապիկին սազող փողկապ: Դե ինչ, առա՛ջ. կինը միշտ գտնում է, եթե փնտրում է:
2.Ի՞նչ է նա սիրում, ի՞նչ մասնագիտություն ունի կամ ի՞նչը նրան կուրախացներ: Եթե օրինակ, նա ծրագրավորող է, կարող ես պատվիրել հատուկ նկարով կամ գրությամբ շապիկ. օրինակ՝ «աշխարհի ամենալավ ծրագրավորող» կամ «ես ընկերուհուս ավելի շատ եմ սիրում, քան իմ համակարգիչը»: Իսկ նման շապիկներ պատվիրելու համար կարող ես դիմել ֆոտոտպագրության սրահներ, որտեղ տպագրում են ոչ միայն շապիկներ, այլև բաժակներ ու ափսեներ: Կան նաև անհատ դիզայներներ, որոնք ձեռքով են նկարում շապիկների վրա:
3. Եթե գիտես նրա սիրած գույնը, ապա դրա մուգ երանգի փափուկ ու տաք սվիտերը շատ հարմար նվեր կլինի. միայն թե ուշադիր եղիր ճիշտ չափսի հարցում:
Նա բողոքում է, որ իր դրամապանակը կոպեկների տեղ չունի՞: Հոգ չէ, նա կարող է ունենալ նորը:

4.Ընտրիր ձեր ամենասիրելի նկարներն ու երկուսիդ հոգեհարազատ երաժշտությունն ու սլայդ-շոու պատրաստիր: Պատրաստի սլայդ-շոուն, որպես ֆիլմ, ձայնագրիր սկավառակի վրա ու նվիրիր: Սա իսկական անակընկալ կլինի նրա համար: