Աշխարհում կան շատ մարդիկ,որ հավատում են սիմվոլներին և իրերի նշանակությանը:Նրանք ընտրություն կատարելիս ոչ թե առաջնորդվում են նվերների գնով կամ չափսերով,այլ նշանակությամբ:Ուստի ես կարող եմ մի քանի խորհուրդ տալ: Խորհուրդ չի տրվում նվիրել սուր իրեր և այնպիսի իրեր,որոնք իրենցից որոշ դժվարույուններ են ներկայացնում:Հետևելով այս ամենին,նվերների ցուցակից կարող եք ջնջել դանակները,ածելիները,մկրատները և այլն:Որոշ երկրներում,ինչպես նաև Հայաստանում,չեն նվիրում նաև թաշկինակներ:Ըստ պատմվող լեգենդների,դա դժվարությունների և վշտի նշան է:Հայտնի է,որ ցանկալի նվեր չէ նաև ժամացույցը.այն կարող է բաժանման և տարանջատման հանգեցնել:Ըստ առասպելների,եթե դուք նվիրում եք դրամապանակ,պետք է դրամապանակի մեջ անպայման դրամ դրվի:Խորհուրդ չի տրվում նվիրել զարդեր,որոնք պատրաստված են մարգարիտներով,քանի որ դրանք արցունք են խորհրդանշում:
Հավատալ այս ամենին,թե ոչ,դա ձեր կամքն է:Դուք կարող եք ժխտել սնահավատությունը:


Комментариев нет:
Отправить комментарий