суббота, 21 января 2012 г.

Ժամացույցի զարգացումը….


Առաջին ժամացույցները եղել են արևային ժամացույցները:Դրանք շատ հասարակ էին և պարզ:Ժամացույցները պատրաստված էին փայտից կամ քարից և շարժական չէին:Հետո առաջ եկան շարժական արևային ժամացույցները,որոնք պատրատված էին փայտից կամ բրոնզից:Այդ ժամացույցները հայտնաբերել են պեղումների ժամանակ:
Ժամացույցի սլաքները խոզի պոչից էին: Դրանք շատ փոքր էին և հնարավոր էր նաև պահել գրպանում:Բայց այդ ժամանակ դեռ գրպաններ չկային և ժամացույցներից մարդիկ կախում էին թելեր:Արևային ժամացույցները ունեին թերություն.օգտագործվում էին միայն դրսում  և արևոտ հատվածներում:Դա,իհարկե,չափազանց անհարմար էր օգտագործելու համար:Դրանից հետո ստեղծում են ջրային ժամացույցները:Հարյուրավոր տարիներ դրանք ծառայել են մարդկանց:Ի դեպ առաջին անգամ զարթուցիչ եղել է հենց ջրային ժամացույցների վրա: Բացի ջրային ժամացույցներից,ստեղծվում են նաև ավազային ժամացույցներ:
Եվ վերջում ~ XVI դարին եղավ ևս մեկ հայտնագործություն:Ստեղծվում են ճոճանակաձև ժամացույցները և դա Գալիլեո Գալիլեի գաղափարն էր:
Շատ համահեղինակներ փորձել են բարելավել ժամացույցների տեսակները և  այսօր արդեն ժամացույցը դարձել է արդիական և հասանելի բոլորի համար:
Այսօր ամենաթանկ ժամացույցը արժե  1.5 միլիոն դոլլար:Այն ամբողջովին պատված է ոսկիով,իսկ գոտին պատրաստված է կոկորդիլոսի կաշվից :

Комментариев нет:

Отправить комментарий