воскресенье, 15 января 2012 г.

Մատանիների միջոցով ճանաչեք ինքներդ ձեզ :


Մատանի կրում են բոլորը:Մենք մատանի կարող ենք տեսնել տղաների,աղջիկների,ծերերի և մինչև անգամ երեխաների մատերին:Սակայն շատ քչերը գիտեն,որ նրանց կարող ենք ճանաչել ըստ իրենց կրած մատանիների:
Եթե մատանին դուք կրում եք ճկույթին,ուրեմն դուք զգայուն եք,էմոցիոնալ,վստահում եք ձեր մտքերին և ունեք թաքնված և գեղեցիկ հոգի:Ճկույթին մատանի կրում է մեզ հայտնի Շակիրան:
Մատանին մատնեմատի վրա կրող անձինք դինամիկ են,ուրախ,մարդամոտ և շատ են սիրում զվարճանալ:Ճիշտ այնպես,ինչպես Վիկտորիա Բեքհեմը:
Մատանին միջնամատին կրող անձինք մեծ կամքի տեր են,ունեն զարմանալի ունակություններ և հասնում են այն ամենին,ինչ ցանանում  են:Նրանք կարեղ են լեռներ տեղափոխել և անապատում ձմերուկ աճեցնել,կամ դառնալ հանրահայտ երգչուհի,ինչպես Բրիթնին:
Այն անձինք,ովքեր մատանին կրում են ցուցամատի վրա,նրանց կարող են բնորոշել որպես իմաստուն,արդար,հավասարակշռված անձնավորություն:Բայց նրանք երբեմն ցանկանում են չարություն անել:Այդ դեպքում խորհուրդ ենք տալիս մատանին տեղափոխել մատնեմատին և ուրախանալ,որքան կկամենաք:Ագիլերան հենց այդպես էլ անում էր:
Բթամատին մատանի կրող անձինք ունեն մի քանի ընկեր,բայց նրանց համար կարելի է անգամ կյանքը չխնայել:Ձեր ընկերների ցուցակին կարող եք ավելացնել նաև Մարիա Կերիին:
Դե ինչ…Հուսով եմ,որ այսօրվանից ավելի ուշադիր կլինեք ձեր ընկերների մատանիների նկատմամբ և առավել լավ կճանաչեք նրանց:

Комментариев нет:

Отправить комментарий