среда, 4 января 2012 г.

Պարարվեստ,պարի նշանակությունը...ՄԱՍ 1..

Պարը արվեստի առանձնահատուկ տեսակներից Է:Պարը մեծ դեղամիջոց է,որն օգնում է ազատվել բազմաթիվ հիվանդություններից և բարելավում է առողջությունը: Այն ամենահին արվեստի ձևերից մեկն է:Մ.թ.ա. պատկերում էին դեռ ծիսական պարեր:Հետո պարերը սկսեցին ձևավորվել և առավել զարգանալ կենդանիների շնորհիվ...այո,կենդանիների:Մարդիկ սկսեցին դիտարկել կենդանիներին ու թռչուններին և ստեղծեցին պարեր,կրկնօրինակելով նրանց:Օրինակ հնդիկների բիզոնի,չինացիների սիրամարգի և այլ պարեր մինչ այսօր դեռ պահպանվել են:Աստիճանաբար պարը դարձավ ծիսական արարողությունների անբաժանելի մասը:
Անցել են շատ տարիներ,աշխարհը փոխվել է,իսկ մարդիկ դեռ շարունակում են պարել:Պարը կատարյալ գործիք է հոգեթերապիայի համար:Պարել խորհուրդ է տրվում հատկապես նրանց,ովքեր իրենց ներսում վախ և անվստահություն ունեն:Պարելու համար մեզ պետք է միայն ցանկություն և լավ տրամադրություն: 

Комментариев нет:

Отправить комментарий