Սիրելիիդ համար նվեր ընտրելն, անկասկած, հաճելի հոգսերից է. սակայն ինչպես գտնել այնպիսի նվեր, որը և՛ կուրախացնի նրան, և՛ օգտակար կլինի, և՛ հարմար կլինի քո գրպանին: Առաջարկում եմ մի քանի տարբերակներ...
1.Ուշադիր եղիր՝ ինչի մասին է խոսում նա, ինչ է ուզում ու ինչ է փնտրում վերջերս: Գուցե որևէ սկավառակ կամ գիրք է նրան հարկավոր կամ վաղուց փնտրում է իր սիրելի վերնաշապիկին սազող փողկապ: Դե ինչ, առա՛ջ. կինը միշտ գտնում է, եթե փնտրում է:
2.Ի՞նչ է նա սիրում, ի՞նչ մասնագիտություն ունի կամ ի՞նչը նրան կուրախացներ: Եթե օրինակ, նա ծրագրավորող է, կարող ես պատվիրել հատուկ նկարով կամ գրությամբ շապիկ. օրինակ՝ «աշխարհի ամենալավ ծրագրավորող» կամ «ես ընկերուհուս ավելի շատ եմ սիրում, քան իմ համակարգիչը»: Իսկ նման շապիկներ պատվիրելու համար կարող ես դիմել ֆոտոտպագրության սրահներ, որտեղ տպագրում են ոչ միայն շապիկներ, այլև բաժակներ ու ափսեներ: Կան նաև անհատ դիզայներներ, որոնք ձեռքով են նկարում շապիկների վրա:
3. Եթե գիտես նրա սիրած գույնը, ապա դրա մուգ երանգի փափուկ ու տաք սվիտերը շատ հարմար նվեր կլինի. միայն թե ուշադիր եղիր ճիշտ չափսի հարցում:
Նա բողոքում է, որ իր դրամապանակը կոպեկների տեղ չունի՞: Հոգ չէ, նա կարող է ունենալ նորը:
4.Ընտրիր ձեր ամենասիրելի նկարներն ու երկուսիդ հոգեհարազատ երաժշտությունն ու սլայդ-շոու պատրաստիր: Պատրաստի սլայդ-շոուն, որպես ֆիլմ, ձայնագրիր սկավառակի վրա ու նվիրիր: Սա իսկական անակընկալ կլինի նրա համար:


Комментариев нет:
Отправить комментарий